Այս պահին ձերբակալված չկա, բոլորն ազատ են արձակվել. Վ.Օսիպյան
ОбществоԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի նստացույցի ժամանակ այսօր` հունիսի 23–ին, վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել, այս պահին ձերբակալվածներ չկան։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` դիմելով այնտեղ հավաքված հազարավոր ցուցարարներին։
Օսիպյանի խոսքով` ցուցարարների շրջանում տարածված լուրերը, թե դեռ կան ձերբակալվածներ սուտ են, եւ սադրանքի նպատակ ունեն։ Ավելին, նրա խոսքով, բերման ենթարկվածների հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվում։
Նա կրկին նշեց, որ ցուցարարների շրջանում սադրիչներ կան, որոնք քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ։ Նշենք, որ ցուցարարների խոսքով, նրանք, ընդհակառակը, ոստիկանության սադրիչներն են։