Ոստիկանությունն ուժ չի կիրառի, եթե... Հունան Պողոսյան
ОбществоՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը խոստանում է, որ Բաղրամյան պողոտայում կանգնած` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ որեւէ ուժ ոստիկանությունը չի կիրառի, եթե ցուցարարները պահպանեն խաղաղ ակցիայի կանոնները, ոչինչ չնետեն ոստիկանների ուղղությամբ, եւ «մաքրեն իրենց մեջ գտնվող սադրիչներին»։
Այս մասին ՀՀ փոխոստիկանապետը բարձրախոսով հայտարարեց Բաղրամյան պողոտայում։ Նա նաեւ խոստացավ փոխանցել ցուցարարներից մեկի առաջարկը` նախագահի առաջարկած մի քանի հոգանոց խմբի հետ հնարավոր հանդիպումն ամբողջությամբ ցուցադրել ուղիղ եթերում։