ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է միջազգային կառույցների արձագանքը
ОбществоՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է «Առաջին լրատվական» ծառայության հարցին, թե ինչպես նախարարը կմեկնաբանի Երևանում հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարը, մասնավորապես, ասել է. «Մենք այդ արձագանքները դիտարկում ենք որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը։ Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ոստիկանության իսկ կողմից մատնանշված թերությունների շտկման ուղղությամբ, որոնց արդյունքերի մասին մեր գործընկերները կտեղեկացվեն»: