Ռուսաստանում նորից ահազանգել են «Տաշիր» սուպերմարկետների «ականապատման» մասին
ОбществоՌուսաստանի մայրաքաղաքում «Տաշիր» ընկերության խմբի 6 սուպերմարկետներում ահազանգ է ստացվել «ականապատման» մասին: «Գազետա»-ի փոխանցմամբ` այս տեղեկությունը հերթական անգամ հերքվել է:
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ պարբերաբար «Տաշիրի» սուպերմարկետներում ռումբերի առկայության մասին անանուն զանգեր են ստացվում, սակայն դրանք չեն հաստատվում:
Պարզվել է, որ զանգերը ստացվում են Ուկրաինայի տարածքից: Բոլոր դեպքերում իրականցվել է տարհանում: Այս անգամ իրավապահները հայտնել են մի դեպքում 5,3 հազար, մեկ այլ դեպքում՝ 6 հազար մարդու տարհանման մասին: