Գյումրիում նստացույցից բերման ենթարկվածների հանդեպ հետապնդում չի իրականացվի
ОбществоՀՀ ոստիկանության Շիրակի մարզի «Կումայրի» բաժին հունիս 23-ին բերման ենթարկված քաղաքացիների հանդեպ հետագայում ևս հետապնդում չի իրականացվի: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ վկայակոչելով Շիրակի մարզի ոստիկանապետի խոսքը, ըստ որի՝ բերման ենթարկվածների նկատմամբ հետապնդում չի լինելու:
«Վարչության պետը քիչ առաջ հայտարարեց, որ որևէ մեկի նկատմամբ հետապնդում չի իրականացվի: Չնայած կան որոշ խախտումներ, բայց վարչության պետը հայտարարեց, որ հետապնդում չի իրականանա»,- լրագրողներին հայտնեց պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ ավելացնելով, որ ինքը ևս հետևողական է լինելու:
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս պահի դրությամբ՝ ոչինչ ասել չեմ կարող: Ընդամենը ուզում և հորդորում եմ, որ ամեն ինչ հանգիստ ու խաղաղ լինի»:
Պատգամավորներն ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժին էին եկել՝ իմանալով, որ այդտեղ բերման են ենթարկվել 13 անձինք:
Գյումրու Թատերական հրապարակում նստացույցի մասնակիցները հունիսի 23-ի վաղ առավոտյան բերման էին ենթարկել ոստիկանության «Կումայրի» բաժին: