Սեւանա լիճ բաց թողնվեց իշխանի «Գեղարքունի» տեսակի 43 հազար հատ մանրաձուկ
ОбществоԳեղարքունիքի մարզի Ծովագյուղի լճափնյա տարածքում եւ Շորժայի փրձարարական ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունում «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ն առաջին անգամ իրականացրեց մանրաձկան բացթողում Սեւանա լիճ:
Մանրաձկան լիճ բաց թողնմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Արշակ Աղաջանյանը, «Սեւանի իշխան» ԲԲԸ տնօրեն Էդուարդ Գրիգորյանը ,Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պատասխանատու աշխատակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրենԱրշակ Աղաջանյանը , Սեւանա լիճ է բաց է թողնվել միջինը 30 գրամ քաշով 43 000 հատ իշխանի «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ, որն աճեցվել է Շորժայի փորձարարական ցանցավանդակային ձկնաբուծարանի մայրական կազմից: 40 հազար հատ` 1,2 տոննա ընդհանուր քաշով, «Գեղարքունի» տեսակի մանրաձուկ բաց թողնվեց Ծովագյուղ ի տարածքում, 3 հազար հատ` Շորժայի ցանցավանդակային տնտեսությունում: «Սեւանի իշխան» ԲԲԸ տնօրենի եւ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների գնահատմամբ` բաց թողնված մանրաձուկը կենսունակ է եւ ավելի քան 80 տոկոսով հարմարվելու է լճի պայմաններին:»Սա մանրաձկան արտահերթ բացթողում է Սեւանա լիճ: «Սեւանի իշխան» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` առաջիկայում լիճ բաց կթողնվի եւս 200-300 հազար իշխանի մանրաձուկ: Սա ես միանշանակ համարում եմ կարեւոր ծրագիր, եւ եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք իրականացնել մանրաձկան մեծ խմբաքանակների բացթողումներ, արդեն կկարողանանք խոսել Սեւանի իշխանի արդյունագործական պաշարների մասին»,-նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Կարեւորելով Սեւանի իշխանի ձկնապաշարների վերականգնման ծրագիրը` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հույս հայտնեց, որ Սեւանի իշխանի պաշարներն արդյունագործական քանակության հասցնելուն զուգահեռ մարզում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր:
«Նախատեսվում է ստեղծել մինչեւ 5 հազար աշխատատեղ` 180-200 հազար դրամ միջին աշխատավարձով»,-հավելեց «Սեւանի Իշխան» ԲԲԸ տնօրեն Էդուարդ Գեւորգյանը: Վերջինիս հավաստմամբ` իշխանի մանրաձկան բացթողումներն իրականացվելու են ամեն տարի, իհարկե, ավելի մեծ ծավալներով` մինչև մի քանի միլիոնի չափով:
Խոսրով Խլղաթյան