Վթար ԱՄՆ դեսպանատան մոտ
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 23-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Դեու» մակնիշի 50 OU 001 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է կայանված «Լեքսուս» մակնիշի L 1154 համարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ռ. Գ.). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դայվու» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: