Երևանի ավագանին ծանոթացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքին
ОбществоԵրևանի ավագանու գումարած նիստում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ավագանու անդամներին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված՝ ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի բարեկամ և գործընկեր քաղաքներում միջոցառումների ընթացքը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով նաև դեռևս սպասվող միջոցառումները, Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին դրանց կազմակերպմանն ու անցկացմանը ցուցաբերած մեծ աջակցության համար: Նա նաև նշել է, որ այդ առնչությամբ շարունակաբար դրական արձագանքներ է ստանում բազմաթիվ երկրներից ու քաղաքներից:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ներկայացրել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված և անցկացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին: