Շիրակի մարզի ընտանիքները պայքարում են «Լավագույն մարզական ընտանիք» կոչման համար
ОбществоՇիրակի մարզում, հունիսի 22-24-ը, մարզական ընտանիքները կպայքարեն «Լավագույն մարզական ընտանիք» կոչման համար: Մարզի տարբեր տարածաշրջաններում անցկացված մրցույթների արդյունքում համայնքային լավագույն ընտանիքներից ընտրվել են տարածաշրջանային փուլի հաղթողները: Ըստ մրցման կանոնների՝ թիմ-ընտանիքի կազմը պետք է բաղկացած լինի 3 հոգուց՝ ընտանիքի հայրը, մայրը և երեխան՝ անկախ սեռից: Մասնակից թիմ-ընտանիքները, ելնելով երեխայի տարիքից, մրցում են 4 տարիքային խմբերում՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2009թթ. ծնված, 2-րդ փուլ՝ 2004-2006 թթ ծնված, 3-րդ տարիքային խումբ՝ 2001-2003 և 4-րդ՝ 2000-1999 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքները: Մրցույթի ծրագրում ընդգրկված է 6 մարզաձև:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետՎաչագան Վարդանյանը, մրցույթին հիմնականում մասնակցում են մարզադպրոցների մարզիչները, դպրոցների տնօրեններն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ իրենց ընտանիքի անդամների հետ: «Հետաքրքրությունն արդեն նկատվում է նաև դպրոցների տնօրենների մոտ՝ այս մրցույթների մարզային փուլին մասնակցում են դպրոցների տնօրենները Առափի, Տուֆաշեն համայնքներից և Գյումրու թիվ 30 դպրոցից: Արդյունքներից գոհ ենք: Ընդհանուր առմամբ, ընդհանուր թիմային հաշվարկով մարզը միշտ բարձր դիրքերում է՝ 2013 թվականին՝ 3-րդ, 2014-ին՝ 2-րդ, իսկ այս տարի կպայքարենք 1-ին հորիզոնականի համար»,-նշեց Վաչագան Վարդանյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող միջոցառումը կազմակերպվում է 12 տարի անընդմեջ: Այս ընթացքում շիրակցիները հասցրել են բավական լավ ներկայանալ և շարունակում են այդ ավանդույթը: «Բավական լավ արդյունքներ արդեն ունենք: Ընդհանուր առմամբ, սա առողջ ապրելակերպի պրոպագանդման լավագույն տարբերակն է»,-նշեց Վաչագան Վարդանյանը:
«Նախագիծը 12 տարի է իրականացվում է, մենք արդեն 2-րդ տարին ենք մասնակցում: Սա շատ յուրահատուկ նախագիծ է: Ամենակարևորը՝ առողջ ապրելակերպ է պրոպագանդում: Բացի այդ, կարևոր է շփումը մյուս ընտանիքների հետ, նաև պայքարն ու հաղթանակը փոքր հասակից»,- տեղեկացրեց մրցույթի մասնակից, Գյումրութիվ 30 դպրոցի տնօրեն Կարեն Ստեփանյանը:
Ավելացնենք, որ մարզային փուլի հաղթող 12 ընտանիք և հաշմանդամության խնդիր ունեցող ևս 1 ընտանիք Ծաղկաձորում կմասնակցեն մրցույթի հանրապետական՝ եզրափակիչ փուլին: