Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման հարցին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստը սկսեց էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ և դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցրեց օրակարգ: Վարչապետը նշեց, որ որևէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում: «Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես տարբերվում են դրանց մասին հասարակական ընկալումներից: Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բա շխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց, ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի և ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ: Օրինակ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է ընկերության բոլոր գնումները և շուկայական գներից ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում կրճատում է այդ ծախսերը` թ ույլ չտալով, որ ընկերությունը բարդի այդ բեռը սպառողի ուսերին: Միայն 2007 թվականից առ այսօր հանձնաժողովի կողմից այդ հիմքով չընդունված գումարը կազմել է ավելի քան 22 մլրդ դրամ կամ ընկերության կողմից կատարված ներդրումների 20 տոկոսը: Մեկ այլ օրինակ` սպառողի և տեսուչի միջև հանցավոր համաձայնության հետևանքով առաջացած կորուստները ևս չեն ընդգրկվում սակագնի հաշվարկում: Վատ կառավարումից բխող նման չարաշահումներից տուժել է ոչ թե սպառողը, այլ ընկերության սեփականատերը, քանի որ նվազել է շահույթը, իսկ շահույթի նվազումը երբեք չի դրվել սակագնի բարձրացման հիմքում»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ մեկ այլ մտայնություն կապված է ճոխության հետ, երբ ընկերությունը շռայլորեն ծախսում է թանկարժեք մեքենաների, ճոխ բնակարանների և առանձնատների վարձակալության վրա, վճարում է անհիմն բարձր աշխատավարձ ղեկավար կազմին: Այս դեպքում ևս վարչապետը պատասխանատվությամբ հայտարարեց, որ սակագնի հաշվարկի ժամանակ հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը: Օրինակ` առանձնատների և բնակարանների վարձակալության գումարը սակագնում հաշվարկվել է զրո դրամով, իսկ մեքենաների վրա ծախսված գումարը նվազեցվել է երեք անգամ:

Աբրահամյանի դիտարկմամբ` բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է բարձրացել սակագինը: Դրա համար առկա է երեք հիմնական պատճառ` 

·         Առաջին պատճառը վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքը անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կիլոՎատտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքը ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսեր:

·         Երկրորդ պատճառը ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013 թվականի դեկտեմբերին, որը տևել է 88 օր: Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ վեց ու կես անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա ևս բերել է լրացուցիչ ծախսերի:

·         Երրորդ հիմնական պատճառը վերջին երեք տարում ազգային արժույթի շուրջ 20 տոկոսով արժեզրկումն է: Բնականաբար դա ևս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա:

«Այսպիսով` որքան էլ անցանկալի լինի արձանագրել, համակարգն ունի վնասներ, որոնք պայմանավորված են օբյեկտիվ գործոններով: Ընդունված է, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված վնասները փոխհատուցվում են սակագնի փոփոխության կամ պետական սուբսիդիայի միջոցով: Մենք հնարավոր չենք համարել համատարած սուբսիդիայի տարբերակը, համարելով, որ այն կարող է օգտագործվել միայն թիրախային` սոցիալապես անապահով խմբերի համար: Այս խմբերին աջակցության մասին որոշման նախագիծն է, որ այսօր առաջարկում եմ մտցնել օրակարգ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Մինչև որոշման բովանդակությանն անցնելը, սակայն, կառավարության ղեկավարն  անդրադարձավ հետևյալ հարցադրմանը` իսկ ի՞նչ վտանգներ կարող են ծագել, եթե սակագները չբարձրանան և էներգետիկ համակարգի օբյեկտիվ վնասները չփոխհատուցվեն:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, եթե նշված վնասները չփոխհատուցվեն, ապա ընկերությունը կշարունակի չվճարել արտադրող կայաններին: Արդյունքում` կունենանք շղթայական ռեակցիա, որը տնտեսության վրա կունենա անդառնալի հետևանքներ: Այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա: «Մենք պարտավոր ենք պատասխանատու մոտեցում որդեգրել այս հարցում` ֆինանսապես առողջ համակարգի միջոցով ապահովելով երկրի էներգետիկ անվտանգությունը: Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ մոռանալ երկրի անվտանգության այս կարևորագույն բաղադրիչի մասին:

Ինչպես նշեցի քիչ առաջ, իշխանությունը պարտավոր է մտածել սակագնի թանկացման ազդեցությունը մեղմելու մասին: Առաջին հերթին խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով խավին:

Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու արդյունքում յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը, միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված, կկազմի շուրջ 1 400 ՀՀ դրամ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք միջինում ամսեկան փաստացի սպառում է 200 կիլոՎատտ ժամ էլեկտրաէներգիա»,- ընդգծեց Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով, այդ պատճառով Նախագահի հետ խորհրդակցելով իրենք նախապատրաստել են որոշում, որով սոցիալապես անապահով շուրջ 105 հազար ընտանիքների կամ շուրջ 400 հազար անձանց համար, առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24,000 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, սոցիալապես անապահով խավի համար սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ:

Միևնույն ժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարության մտահոգության առարկան միայն անապահով խավերը չեն, այլ ցանկացած մեր քաղաքացի, որի կենսամակարդակի պահպանումն իշխանությունների համար կարևորագույն խնդիր է: ՀՀ վարչապետը նշեց, որՏնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի սակագնի բարձրացման պատրվակով սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացման փորձերը, անմիջապես ձեռնարկելով խիստ միջոցառումներ դրանք կանխելու համար:

Ամփոփելով խոսքը` կառավարության ղեկավարը շեշտեց, որ էներգետիկ համակարգում գործադիրի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Կառավարությունը ներկայում մշակում է էներգետիկ համակարգի զարգացման երկարաժամկետ և համապարփակ ռազմավարական ծրագիրը, որը շուտով կներկայացվի հանրության դատին: Այս կարևորագույն փաստաթղթի շուրջ պատրաստ եմ աշխատելու ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ, անկախ կառավարության վերաբերյալ իրենց դիրքորոշումներից :

 

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!