Մարդիկ են հայտնվել, վերականգնում են իրենց իմիջը, ուզում են հերոսանալ նորից. Գագիկ Բեգլարյան
Общество
Էլեկտրաէնե
«Մանրամասներն իմանալու դեպքում ժողովրդի մեծ մասը կհամոզվի, որ ռեալ տրամաբանություն կա թանկացման մեջ: Բաղրամյան փողոցում բողոքի ցույցի ելած մարդկանց պետք է մանրամասն, մասնագիտորեն ներկայացվեն պատճառները, քննարկումներ ծավալվեն, հետո ժողովուրդն ինքը որոշի` պետությունն է ճիշտ, թե երիտասարդները, պետության մոտեցումն է ճիշտ, թե երիտասարդների պայքարը»,- նշեց նախարարը:
Միաժամանակ, Բելգարյանն ասաց, որ եթե երկրում որոշում է կայացվել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին, ապա ինքը պատրաստ է վճարել նոր գնով:
Հարցին, թե ինչո՞ւ վերջինս շատ քաղաքական գործիչների նման չի միացել Բաղրամյան պողոտայում երիտասարդների պայքարին, նշել է, որ ինքը դրա կարիքը չունի: «Ես ամեն օր նայում եմ, հետևում եմ մինչև ուշ գիշեր, մինչև առավոտ, և ինձ համար շատ անցանկալի է այն, որ երիտասարդների պայքարի գործողությունների վրա մարդիկ են հայտնվել, վերականգնում են իրենց իմիջը, ուզում են հերոսանալ նորից»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով:Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցներըհունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցանմեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է:Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: