Ցուցարարները «թալանչիների» հուղարկավորության արարողություն են կազմակերպել՝ դուդուկով ու զուռնայով
ОбществоՔիչ առաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարները «ճոխ» ծաղկեպսակ բերեցին, որի վրա գրված է «Ժողովրդի կողմից թալանչիներին»: Դրանից հետո ցուցարարների մեջ գտնվող երաժիշտները դուդուկով ու զուռնայով սկսեցին թաղման մեղեդի նվագել:
Ծաղկեպսակը տեղադրել են ցուցարարների եւ ոստիկանության շարքերի միջեւ առաջացած միջակայք տարածքում:
Նշենք, որ հորդառատ անձրեւը գրեթե չնոսրացրեց ցուցարարների շարքերը: Նրանք պոլիէթիլենե կտոր են պարզել իրենց վրա: