Կապանում հարգել են անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը
ОбществоԿապանում հոգեհանգստյան արարողություն է անցկացվել՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին: Ինչպես տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունից, հոգեհանգստի արարողությանը, որն անցկացվել է Սուրբ Մաշտոց եկեղեցում, մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Հ Հ ԶՈՒ պահեստազորի գեներալ-լեյտենանտ
Այնուհետեւ նրանք ծաղիկներ են դրել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ անհայտ կորած զինվորի հիշատակին կանգնեցված հուշաքարին:
Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մշակույթի կենտրոնի ուժերով կազմակերպվել էր օրվա խորհուրդը կրող հուշ-ցերեկույթ, որտեղ հնչել են ելույթներ եւ գեղարվեստական համարներ:
Սյունիքի մարզպետը դրամական աջակցություն էր նախատեսել անհայտ ճակատագրով սյունեցի ազատամարտիկների ընտանիքների համար. մարզում նրանք 28-ն են, 18-ը՝ Կապանից: