Ինչո՞ւ են աշխատանքից հեռացրել HTB հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին (տեսանյութ)
TVՌուսական HTB հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ։ Անաստասիան բավականին հուզված է եղել, ու նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել:
Ցուցարարները ներողություն են խնդրել ակամայից աղջկան ու օպերատորին վնասելու համար։ Նրան ասել են, որ պաստառները ստեղծվել են ռուսական մամուլի սխալ աշխատանքի պատճառով:
HTB-ի օպերատորը հեռանալիս ամեն դեպքում «հիշեցրել է»՝ առանց Ռուսաստանի մեկ օր էլ չեք ապրի: