Այսօրվա դրությամբ, Գյումրիում, ԲԳՎ ծրագրով 194 ընտանքի ձեռք է բերել բնակարան
ОбществоԳյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանի խնդրի լուծման՝ բնակարանի գնման վկայագիր պետական ծրագրի առաջին փուլը կավարտվի օգոստոսի 1-ին: Այս ընթացքում 223 ընտանիքի տրամադրվել բնակարանի գնման վկայագրեր, որոնցից, այսօրվա դրությամբ, 194 ընտանիք ձեռք է բերել բնակարան: Բնակիչը, առք ու վաճառքի պայմանագիրը կքնելուց հետո, ստանում է վկայագիր եւ հատկացված գումարի 60 տոկոսը: Գումարի մնացած 40 տոկոսը, ըստ պայմանագրի, տրվում է, երբ ընտանիքները ներկայացնեն տնակների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ: 194 ընտանիքից 167-ն արդեն ամբողջությամբ ստացել են վկայագրով նախատեսված գումարը:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը, 223 ընտանիքից տնակ ունեն միայն 131-ը: Այս ընթացքում 12 ընտանիքի վկայագրով բնակարան ձեռք բերելու ժամկետը լրացել է, ինչը նշանակում է, որ վերջիններս, այլևս այս ծրագրի շահառու չեն, բայց կշարունակեն մնալ անօթևանների հերթացուցակում: Ըստ պատասխանատուի՝ վերջիններս չեն օգտվել այս հնարավորությունից տարբե ր պատճառներով: «Այս փուլով, այսօրվա դրությամբ, մնացել է 17 շահառու, որ պետք է ձեռք բերի բնակարան մինչև փուլի ավարտը, իսկ երկրորդ փուլի համար շահառու է մոտ 180 ընտանիք»,-ավելացրեց Տիգրան Հարությունյանը: