«Ոչ թալանին» շարժումը հերքում է իր անունից տարածված հայտարարությունը երեք պահանջներով
ОбществоԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող «Ոչ թալանին» շարժման անդամները ողջունում են ցուցարարների կողքին լինելու Հանրային խորհրդի հայտարարությունը եւ հերքում իրենց անունից ավելի վաղ տարածված հայտարարությունն ու երեք պահանջները:
Ակտիվիստներ Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը նշեցին, որ երեք կետերը` որպես շարժման նոր պահանջներ ներկայացնող հայտարարությունը սուտ է, իրենք նման հայտարարություն չեն տարածել ու չեն ճանաչում այն տարածող անձին: «Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի հայտարարությանը, մենք այն դրական ենք գնահատում: Հանրային խորհուրդը ժողովրդի կողքին է. անկեղծ ասած` դա նաև նրանց պարտականությունն է»,- ասաց Սարգսյանը: