ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքը նոր հասցե ունի
ОбществоՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայք այցելելու համար այսուհետ հարկավոր կլինի անցնել նոր էլեկտրոնային հասցեի հղումով՝ www.minurban.am-ով: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության էլեկտրոնային կայքի հասցեն փոխվել է սերվերային փոփոխության արդյունքում:
Միաժամանակ փոխվել է նաև էլեկտրոնային փոստը. բոլոր հետաքրքրված անձինք ՀՀ քաղաքաշինության նախարարությանը նամակներ պետք է ուղարկեն [email protected] հասցեով: