Ереван, 09.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США Самый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья Армения – на обложке французского журнала Le Courrier de l’Atlas Давид Хачатрян – чемпион Европы по стрельбе Архиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа» Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье Эпштейна В Армению прибыла большая делегация из США


Սերժ Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են նաև ՀԷՑ-ի գործունեությունը

Общество

 Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը ողջունել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի պատվիրակությանը և ընդգծել, որ հանձնաժողովը կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:

Սերժ Սարգսյանի խոսքով, հանձնաժողովի՝ միայն նախորդ և այս նիստերի միջև ընկած ժամանակահատվածում (վերջին մեկուկես տարվա ընթացքում) ստորագրվել և ուժի մեջ են մտել շուրջ երեք տասնյակ միջազգային, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր, որոնք լրացնում են հայ-ռուսական իրավապայմանագրային բազան: Եվս մոտ տասը փաստաթուղթ գտնվում է մշակման փուլում:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այդ ժամանակահատվածում լուծվել են Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման հարցը. հունվարի 1-ից Հայաստանը 1000 խմ համար վճարում է 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 189 ԱՄՆ դոլարի փոխարեն: Նախագահի խոսքով, դա թույլ տվեց չթանկացնել և կայուն պահել բնական գազի սակագինը՝ չնայած ԱՄՆ դոլարի և ՀՀ ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի տատանմանը:

Սերժ Սարգսյանի խոսքով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը նշանավորվեց նաև Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի ստորագրմամբ, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

Օգտվելով առիթից՝ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համ ապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

Միևնույն ժամանակ, Նախագահը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ:

Նշելով, որ արդեն ուժի մեջ է մտել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության արդիականացման և գործունեության ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ռոսատոմի մասնագետներն արդեն սկսել են աշխատանքն այդ ուղղությամբ:

Անդրադառնալով Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիային՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են այդ ամենի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել: Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը:

Նախագահը տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանում ստիպված գնացին ժողովրդականություն չվայելող քայլի՝ հաշվի առնելով հայկական դրամի ինֆլյացիայի մակարդակը և արտադրվող էներգիայի ինքնարժեքի բարձրացումը: Ըստ նրա, անշուշտ, հաշվի են առնվել նաև սակագնի բարձրացման սուբսիդավորման միջոցով անապահով ընտանիքների սոցիալական աջակցության հարցերը. երեկ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի շուրջ 105 հազար ընտանիք, այսինքն՝ Հանրապետության շուրջ 400 հազար քաղաքացի կստանան փոխհատուցում: Նոր սակագնի հաշվարկումն իր մեջ չի ներառում Բաշխիչ անցերի գործունեության հնարավոր բացթողումների հետ կապված կորուստները:

Ըստ Նախագահի, ճիշտ կլիներ, եթե միջկառավարական հանձնաժողովը յուրահատուկ ուշադրություն դարձնի Հայաստանում ռուսաստանյան ընկերությունների գործունեությանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին ներդրողն է՝ ՌԴ համախառն ներդրումները կազմել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար լուրջ թիվ է: «Մենք մի կողմից ուզում ենք, որ դուք զբաղվեք այդ ներդրումների պաշտպանությամբ, իսկ մյուս կողմից՝ տվյալ հարցին նայեք այդ ընկերությունների սոցիալական պատասխանատվության տեսանկյունից»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մաքսիմ Սոկոլովը գոհունակությամբ է նշել, որ Երևանում կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, ընթացել է հաջող՝ աշխատանքն ավարտելով հստակ արդյունքներով: Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո որակապես նոր հնարավորություններ են բացվել փոխգործակցության և Հայաստանի գործարար համայնքի համար՝ միության տարածքում իրենց գործարար ծրագրերի իրագործման համար:

Մաքսիմ Սոկոլովը գոհունակությամբ է նշել, որ հայ-ռուսական ներդրումային համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ այս ընթացքում Հայաստանում բացվել են ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ ընկերություններ և ընդգծել է, որ իր տեղեկություններով ներդրողները Հայաստանում նոր ձեռնարկությունների կառուցման ծրագրեր ունեն, այդ թվում՝ գյուղմթերքի աճեցման և վերամշակման ոլորտում: Այս համատեքստում Մաքսիմ Սոկոլովը կարևորել է այսօր Երևանում ՌԴ առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացումը, որը, նրա համոզմամբ, թույլ կտա, որպեսզի գործարարները ավելի սերտ և արդյունավետ համագործակցեն միմյանց հետ:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգետիկայի ոլորտում բաշխիչ ընկերության գործունեությանը, ըստ Մաքսիմ Սոկոլովի միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

ՀՀ Նախագահի առաջարկի հետ կապված՝ Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո կկազմակերպվի ընկերության գործունեության աուդիտը՝ ներգրավելով փորձագետների, բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, այդ ամենն իրականացնելով առավելագույնս բաց և թափանցիկ, որպեսզի աուդիտի արդյունքներով բոլորին հասկանալի և միանշանակ լինի իրավիճակը, և ոչ մեկի մոտ հարցեր չծագեն:

Մաքսիմ Սոկոլովը ՀՀ Նախագահին վստահեցրել է, որ երկու երկրների նախագահների կողմից տրվող հանձնարարականները և բոլոր այն առաջարկներն ու ծրագրերը, որոնք ներկայացվում են միջկառավարական հանձնաժողովին, կգտնվեն հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո և կիրականացվեն նախատեսված ժամկետներում:

 

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов В Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»