Վերամշակող ընկերություններն սկսում են ծիրանի մթերումները
Общество«Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Ջրվեժի մթերման կետում հունիսի 26-ից սկսվել են ծիրանի մթերումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հունիսի 27-ից ծիրանի մթերումները կսկսվեն նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ի ՀՀ Արմավիր ի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հունիսի 30-ից՝ «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում և այլ ընկերություններում: