Բաղրամյան պողոտայից շտապօգնությունը տարավ ցուցարարներից մեկին
ОбществоԲաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներից մեկը շտապ բուժօգնության կարիք զգաց: Ուշագնացությունից հետո նրան առաջին օգնությունը ցուցաբերեցին ցուցարարները, ապա դեպքի վայր հասավ շտապօգնության բժիշկը: Նա չափեց արյան ճնշումը, որը թեև կայուն էր, սակայն երիտասարդ տղային տեղափոխեցին շտապօգնության մեքենայով:
Գիշերը Բաղրամյան պողոտայում հանգիստ է անցել: Միջադեպ է գրանցվել Մաշտոցի պողոտայում, որտեղ ցուցարարների մի խումբ փակել է երթևեկությունը, մեքենաների ազդանշանները միացրած նրանք կանգնել են պողոտայի միջնամասում ու չեն շարժվել: Մի քանի մեքենաներ տարվել են տուգանային հրապարակ: Առավոտյան մեքենաների տերերը մոտեցել են գիշերը Բաղրամյան պողոտայում անցկացրած Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել օգնել իրենց տուգանային հրապարակում մնացած իրենց մեքենաները հետ ստանալու հարցում: Նրանց նկատմամբ չի կազմվել վարչական արձանագրությո ւն:
Առավոտյան Բաղրամյան պողոտայում եւս մեկ միջադեպ է արձանագրվել. Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հայտնաբերել է վրան, որն անթույլատրելի է չարտոնված ակցիայի ժամանակ: Նա պահանջել է վրանն անմիջապես հանել եւ սպասել այնքան, որ վրանը հանեն: Բաղրամյան պողոտայում երիտասարդների մի խումբ էլ բազմոց է տեղադրել ու նստել վրան: Դրան ոստիկանությունը դեռեւս չի առարկել:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրելէլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատությանհրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցներըհունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելուոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել էակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյանպողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարելսակագնի բարձրացման որոշումը: