Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կառավարությունը վերացրել է ոսկու առևտրով զբաղվողների դժվարությունները

Հայաստանում ոսկու շուկաներում առևտրական գործունությամբ զբաղվող տնտեսավարողների համար ստեղծվում են բոլոր նպաստավոր պայմանները՝ արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Օրենսդրական փոփոխություններով վերացվել են բոլոր այն խոչընդոտները, որոնց մինչ օրենքի ընդունումը հանդիպել են նման գործունեություն ծավալող տնտեսավարողները, բոլոր այն վարչարարական ծախսերը, որոնք կարող են լինել հաշվապահների աշխատանքի համար, հարկային մարմինների հետ աշխատանքի համար: Օրենքով բոլ որ գործընթացներն այնքան են պարզեցված, որ ընդամենը մեկ ձևաթուղթ լրացնելով, տնտեսավարողները կարող են տալ իրենց հաշվետվությունները և զերծ մնալ ավելորդ ծախսերից: Սահմանվել է հնարավորինս ամենապարզ և արդյունավետ աշխատանքի ձևը ոսկու շուկաներում թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված իրերի առևտրով զբաղվողների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը ներկայացրել է այն առավելությունները, որոնք արդեն ընդունված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքով ստանում են ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողները: «Նախ ասեմ, որ օրենսդրական փոփոխությամբ ոսկու, թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված իրերի առք ու վաճառքը ոչ թե դուրս է եկել շրջանառության հարկի դաշտից, այլ հնարավորություն է տրվում նման գործունեությ ամբ զբաղվող տնտեսավարողներին իրենց հայեցողությամբ գնալ արտոնագրային վճարներով հարկման դաշտ: Այսինքն, օրենսդրական նախաձեռնությամբ տնտեսավարողներին հնարավորություն է տրվում հաշվարկել իրենց շրջանառությունը, իրենց կողմից վճարվող գումարները ընտրել կամ շրջանառության կամ արտոնագրային վճարով հարկման տարբերակը»,- ասաց Օհանյանը:

Նա մանրամասնեց, որ փոփոխության համար հիմք է ծառայել թանկարժեք քարերից և մետաղներից պատրաստված իրերի առևտրով զբաղվող տնտեսավարողների դժգոհությունն առ այն, որ հիմնականում իրենց կողմից վաճառվող իրերի ինքնարժեքը բավականին բարձր է, և այդ պարագայում նրանց շահույթի մարժան որոշ դեպքերում ավելի քիչ է, քան այլ ոլորտներում: «Ահա այս ամենը հաշվի առնելով՝ կառավարությունը որոշեց կարգավորման այլ տարբերակներ մշակել նրանց համար: Եվ որպես տարբերակ մշակվեց այս օրինագիծը, որը թույլ է տալիս տարեկան  մինչև 115 միլիոն դրամ շրջանառության դեպքում վճա րել տարեկան ընդամենը 420 հազար դրամ արտոնագրային վճար Երևանում: Իսկ այլ քաղաքներում արդեն այդ թիվն աստիճանաբար իջնում է, իսկ սահմանամերձ համայնքներում այս նախաձեռնությամբ արտոնագրային վճարի համար զրո տոկոս է սահմանված: Այս դեպքում վճարվելիք արտոնագրային վճարը նրանց կողմից մոտ 4 անգամ ավելի քիչ է լինելու, քան նախկինում, երբ 115 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսավարողները վճարում էին շրջանառության հարկ: Իսկ Երևանից դուրս՝ այլ վայրերում, այդ արտոնագրային վճարներն ավելի քիչ կլինեն, քան շրջանառության հարկով հարկվելու պարագայում: Բայց, միևնույն ժամանակ, նրանց հնարավորություն է տրված նաև ցանկության դեպքում աշխատել շրջանառության հարկի դաշտում: Այսինքն, նրանց համար հնարավոր բարենպաստ պայմանները ստեղծվել են: Ընդ որում, այն վճարվելիք գումարի չափերը, որ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել են, դրանք այն ամենամինիմալ չափերն են, որի պարագայում նրանք իրենց գործունեությունը կարող են շատ ավելի բաց և արդյունավետ կազմակերպել»,- ընդգծեց Արամ Օհանյանը:

Հարցին, եթե նոր օրենսդրական նախաձեռնությամբ թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված իրերի առևտրով զբաղվող տնտեսավարողները հնարավորություն են ստանում տարվա կտրվածքով մի քանի անգամ ավելի քիչ հարկ վճարել, ինչո՞ւ են նրանց մոտ դժգոհություններ առաջանում, Արամ Օհանյանը նշեց, որ դժգոհությունների առաջացման միակ պատճառը, հնարավոր է, պայմանավորված է նրանով, որ տնտեսավարողները սովորաբար չեն ցանկանում ծախսեր կատարել՝ անկախ նրանից, թե դրանք կլինեն արտադրական գործունեություն ծավալելու համար նախատեսված տարբեր վճարներ, ընդհուպ մինչև պարտադի ր վճարներ և հարկեր: «Հիմնականում, հնարավոր է պատճառը դժգոհությունների հենց սա է, որովհետև երբ մենք այս օրենքի նախագիծը դրել էինք քննարկման հասարակական կազմակերպությունների և գործարար շրջանակների հետ, եղավ առաջարկություն վերականգնել 2008թ. գործող 11 հազար դրամ արտոնագրային վճարը: Դա պայմանավորում էին նրանով, որ 2008թ. ոսկու գներն ավելի բարձր են եղել, քան հիմա, հետևաբար իրենց եկամուտներն ավելի քիչ են, և չեն կարող վճարել սահմանված ամսական  35 հազար դրամը: Սակայն 2008թ. ոսկու գինն իրականում ավելի ցածր է եղել, քան հիմա: Այդ ժամանակ ոսկու 1 ունցիայի տարեկան միջին գինը եղել է 832 դոլարի սահմաններում, իսկ հիմա դա մոտ 1172 դոլար է: Այսինքն, այն հիմնավորումը, որին հղում անելով առաջարկում են 11 հազար դրամ արտոնագրային վճարը վերականգնել, մենք կարող ենք ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում: Հնարավոր է, որ դժգոհությունների համար այլ գործոններ կան, սակայն դրանք մեզ չեն ներկայացվել: Իրականում ամսական 35 հազար դրամ արտոնագրային վճարը արդարացի գումար է: Իսկ այս 35 հազար դրամը, որ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանել ենք, իրականությունից դուրս վերցված թիվ չէ. այն միանգամայն հիմնավորված և ա րդարացի չափ է, որը մենք առաջարկեցինք սահմանել որպես արտոնագրային վճար Երևանի համար: Իսկ այլ քաղաքների համար սանդղակով այդ չափն իջնում է՝ հասնելով անգամ մինչև զրո դրամի»,- ասաց նա:

Օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելուց առաջ քննարկվել է հասարակական կազմակերպությունների, գործարար ասոցիացիաների և առևտրի կենտրոնների հետ, որտեղ իրականացվում է ոսկու և թանկարժեք քարերի վաճառք: Արամ Օհանյանը նշեց, որ այդ կազմակերպություններից 75 տոկոսից կառավարությունն առաջարկներ չի ստացել: Մնացած դեպքերում եղել են առաջարկներ, որոնք հիմնականում հիմնավոր չեն եղել: Եղել է նաև առաջարկ իրենց համար հանել շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորումը, իսկ շրջանառության հարկի մասին վերջին օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը հանել է պարտադիր փաստաթղթավորման պահանջը՝ ներդնելով կամավորության սկզբունքը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում և «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթը: Օրենք ուժի մեջ կմտնի 2015թ. հուլիսի 1-ից:

 

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!