Կոլումբացին մեկ ամիս ապրել է` մեջքում խրված դանակով
ОбществоԿոլումբիայի բնակիչ` 19-ամյա Ջոնի Պաչեկո Մոլինարեսը մեկ ամիս ապրել է` մեջքում խրված դանակով: Նա բժշկի է դիմել միայն այն ժամանակ, երբ շնչելիս ցավեր է զգացել` գրում է El Heraldo թերթը:
Ռենտգենը ցույց է տվել, որ մեջքում խրված է դանակի 14 սմ երկարությամբ շեղբ, որը ենթադրաբար այնտեղ է հայտնվել ծեծկռտուքի ժամանակ:
Նշվում է, որ վիրահատական միջամտությունից հետո երիտասարդն իրեն այնքան լավ է զգացել, որ արդեն մեկ ժամ անց տուն է գնացել: