Բեն Աֆլեքը ՖԻՖԱ-ի կաշառակերության մասին ֆիլմի պրոդյուսերը կլինի
Культура«Օսկար»-ի կրկնակի դափնեկիր Բեն Աֆլեքը ՖԻՖԱ-ում առկա կաշառակերության մասին պատմող ֆիլմի համար կլինի պրոդյուսեր: Ֆիլմը կպամտի ՖԻՖԱ-ի նախկին անդամ Չակ Բլայզերի մասին, ով Հետախուզությունների դաշնային բյուրոյի համար եղել է լրատվության աղբյուր: Ֆիլմի ռեժիսորը կլինի Քևին Օ'Կոնները, ով ևս երկու ֆիլմ ունի սպորտի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմուկ բարձրացրին` ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով և ձայներ գնելու, և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են՝ Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի շաբաթներին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակիցների: