Օսիպյանը տեսնում է անհատների, որոնք փորձում են շարժումն ուղղորդել դեպի սխալ ճանապարհ
ОбществоՀՀ ոստիկանությունը կոչ է անում դադարեցնել անօրինական գործողությունները, ժամը 23:00-ից հետո գնալ տուն կամ վերադառնալ Ազատության հրապարակ եւ հետագա գործողությունները շարունակել օրինական ճանապարհով՝ ստանալով լիազոր մարմնի թույլտվությունը: Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նա կօգնի շարժման համակարգող խմբին՝ դիմել լիազոր մարմնին, ստանալ օրինական հավաքի արտոնություն: «Երեկվա հայտարարությունը հաղ թանակ է ու նաև իմ հաղթանակն է, քանի որ այստեղ գտնվող փայլուն երիտասարդությունը շատ խելացի էր ձեւակերպում իր արդար պահանջը: Բայց կան մարդիկ, որոնք այդ ամենն օգտագործում են, կան նաև քաղաքական կազմակերպություններ եւ անհատ անձինք, որոնք փորձում են քաղաքացիներին ուղղորդել սխալ ճանապարհի: Նրանք հետեւում են այս ամենին ու զանգեր կատարում: Կարևորը, որ հավաքի կազմակերպիչների մեծ մասը պատրաստ է, որ այս ամենը վերադառնա օրինական դաշտ»,-հայտարարեց Օսիպյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ հնարավոր է, որ արտերկիր եւս զանգահարում են, Երեւանի փոխոստիկնապ ետը հստակ պատասխանեց՝ «այո»:
Նա նկատեց, որ պատահական չեն հայտնաբերվել շշերով ավազները, զենքը, մահակները, որ երիտասարդները թափահարում են, երբմն դիմակավորված մարդիկ: Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին ու գիտի, թե ովքեր են:
«Կան քաղաքացիներ, որոնք իրավագիտակից են, գիտեն, թե ինչու են այստեղ: Կան այլ կատեգորիայի քաղաքացիներ, որ ցանկանում են այլ ուղղությամբ տանել, բայց ոստիկանությունը պրոֆեսիոնալ է եւ թույլ չի տա անօրինական գործողություններ: Իսկ նստացույց անողների մեջ շատերը հաղթանակ են համարում, նրանք հրաշալի երիտասարդներ են՝ փայլուն մտքով: Մենք էլ նրանց շարունակելու ենք բացատրել, որ հավաքն անօրինական է ու հայտարարությունից հետո արդեն կդիտվի որպես միտում՝ տանելու անօրինական գործողությունների»,-ասաց Օսիպյանը:
Երեւանի փոխոստիկանապետը շրջեց Բաղրամյան պողոտայի այն հատվածում, որտեղ հավաքվել են ցուցարարները: Նրա խոսքով՝ շրջայցն իրականացվում է անվտանգության նկատառումներով: Օսիպյանը եղավ ցուցարարների կողմից պատրաստված բուժկետում, սննդի մատակարարման ծածկապատ հատվածում եւ պահանջեց ապամոնտաժել դրանք, քանի որ վերջիններս նմանվում են վրանի: «Ստացվում է, որ վրաններ են կառուցել, ինչի թույլտվությունը չունեն: Սառնարանը, աթոռը, սեղանը, ողջ գույքը որոշակի տարածք են զբաղեցնում: Թող ՏԻՄ մարմնից թույտվություն ստանան, հետո ոստիկանությունն էլ թույլ կտա ա յդպիսի վրանների պատաստումը»,- ասաց փոխոստիկանապետը:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում ` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք,այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել hանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: