Վթար Փափազյան-Կոմիտաս խաչմերուկում
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 01.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Լեքսուս» մակնիշի 24 AQ 444 պ/հ ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի 81 NL 800 ավտոմեքենային (վարորդ` Հ. Ե.), ինչից «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. զոհեր և տուժածներ չկան:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: