«Հիմնադիր խորհրդարանի» անդամները միացել են Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցին
ОбществоԵրևանի Բաղրամյան պողոտա են եկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները՝ միանալու էլեկտրաէներգիայի դեմ բողոքող քաղաքացիների նստացույցին:
«Ժողովրդին երբեք անտեր չպետք է թողնել: Այսօր այդ տեր կանգնելու գործն իրենց վրա են վերցրել երիտասարդները, և մենք ամեն կերպ պետք է աջակցենք իրենց»,-հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։
«Ես կարծում եմ, որ երեկոյան ժամը վեցի հավաքին եթե ժողովուրդն ասի «ոչ», ուրեմն այդ երիտասարդները պետք է ենթարկվեն ժողովրդին: Հուսանք, որ նրանք չսայթաքեն, եթե սայթաքեն, նորից լուծումը կա, փակուղում չենք, այդպիսի բան չկա: Այժմ մենք եկել ենք մի քանի հովանոցներով՝ նստացույցին միանալու»,– ավելացրեց նա:
Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե առաջին օրվանից են ցուցարարների կողքին, այսօր ցուցադրաբար են եկել նստացույցին միանալու: