Սեյրան Օհանյանը ժամանակ չունի ընդունելու մահացած զինծառայողի մորը. Իրինա Ղազարյան
Обществоnews.am-ը գրում է.
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամանակ չունի ընդունելու բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Իրինան՝ նշելով, որ իրեն այդ մասին ասել է Պաշտպանության նախարարության նամակների բաժնի աշխատակիցը:
«Ես իմ հարցերը միայն նախարարին կարող եմ տալ: Նախարարը վախենում է հանդիպումից, որովհետեւ բառեր չունի ասելու, ի՞նչ պիտի պատասխանի ինձ»,-ասաց նա:
Իրինա Ղազարյանը նշեց, որ ինքը որդու մահվան հետ կապված նոր փաստեր ունի եւ դրանք անձամբ էր ուզում ներկայացնել նախարարին:
Նշենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 2010 դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում: Ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, ըստ որի, նրա գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Ծնողները պնդում են, որ իրենց որդին սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով: