Ոստիկանությունը պնդում է, թե Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ կան
Обществоnews.am-ը գրում է.
Ոստիկանությունը պնդում է, թե Բաղրամյան պողոտայում ցուցարարներ կան, որոնք մոտ պայթուցիկ սարքեր կան։ Այդ մասին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին եւ կենդանի պատի մյուս մասնակիցներին։
Նա, սակայն, չի մանրամասնել եւ կոնկրետ փաստեր չի մատնանշել։ Ըստ Օսիպյանի, կան մարդիկ, որոնք նաեւ ոչ սթափ վիճակում են։ Նա նշել է, թե իրենք միջոցներ են ձեռնարկում այդ կապակցությամբ։
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում եւս լարված է մնում։ Պատգամավորներից եւ հայտնի մարդկանցից բաղկացած պատը շարունակում է մնալ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ՝ հնարավոր բախումը կանխելու համար։