Սեյրան Օհանյանը մասնակցել է Նախիջեւանի սահմանին զոհված Արման Եփրեմյանի հոգեհանգստի արարողությանը
ОбществоԱրդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում հակառակորդը ՀՀ նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը՝ ծնված 1987 թվականին։
Orer.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ երեկոյան Անգեղակոթ գյուղում մասնակցել է Նախիջեւանի սահմանային հատվածում տեղի ունեցած մարտական գործողությանների ժամանակ զոհված պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանի հոգեհանգստյան արարողությանը:
Նշենք նաև, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հրամանագիր է ստորագրել Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին: