Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներ չկան
ОбществоԲաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից ներկայումս ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած զարգացումներից հետո Բաղրամյան պողոտայից և Ազատության հրապարակից բերման ենթարկվածներ կան, պաշտոնապես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Ինչ վերաբերում է երեկոյան Ազատության հրապարակից զինված հարձակման կոչեր անող Արամ Հակոբյանին, ապա ոստիկանությունից տեղեկացանք, որ նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե:
Հուլիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ արեց Բաղրամյանպողտայում օրեր շարունակ նստացույց անող քաղաքացիներին գնալ Ազատության հրապարակ և պայքարը շարունակել այնտեղ:Հայտարարությունից հետո նախաձեռնության անդամները լքեցին Բաղրամյան պողոտան և իրենց համախոհների հետԱզատության հրապարակում շարունակում են իրենց խաղաղ նստացույցը: Ժողովրդի ավելի մեծ հատվածը նախընտրեց գիշերըմնալ Բաղրամյան պողոտայում և պայքարը շարունակել այնտեղ: Ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին: Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Այս այմենի ֆոնին որոշ լրատվամիջոցներ լուր տարածեցին, որ հինգ քաղաքացու են բերման ենթարկել, որը, սակայն,հերքվեց ոստիկանության կողմից: