Shabat.am լրատվական կայքը հակերային հարձակման է ենթարկվել
ОбществоՀարգելի գործընկերներ եւ www.shabat.am-ի հարգելի ընթերցողներ, Այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 02:45-ի սահմաններում մեր կայքը հակերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում պաշտպանող համակարգը արգելափակել է կայքի հասանելիությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Առաջիկա շատ կարճ ժամանակահատվածում մեր մասնագետները Հայաստանում կվերականգնեն կայքի բնականոն աշխատանքը: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը և տեղեկացնում, որ տեղի ունեցածի առթիվ դիմելու ենք միջազգային կառույցներին և համապատասխան կազմակերպություններին:
Հատկանշական է, որ հայաստանյան լրատվամիջոցների առաջին տասնյակում իր տեղն ապահոված լրատվական կայքի նկատմամբ հակերային հարձակումը իրականացվեց Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ակտիվ լուսաբանման փուլում: