Բաղրամյան պողոտայից մեկնարկել է իրազեկման երթը
ОбществоԵրեւանի Բաղրամյան պողոտայից քիչ առաջ մեկնարկել է մի խումբ երիտասարդների իրազեկման երթը: Իրազեկման երթի մասնակիցները Սայաթ-Նովա փողոցով, «միացում» վանկարկելով, ուղղություն են վերցրել դեպի Աբովյան փողոց: Նրանք քայլում են մայթերով: Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկաններ: