Ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կինն արյունահոսում է. մանրամասներ
ОбществоԲժիշկները պայքարում են ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ կյանքը փրկելու համար: Ինչպես հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրանի վերակենդանացման բաժանմունքից, կնոջ վիճակը ծանր է, հրազենային վնասվածքը վզի շրջանում է, արյունահոսում է: Իրականացվում է հետազոտություն:
ՀՀ ոստիկանությունը հունիսի 30-ին` ժամը 10:15-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ծննդաբերած կանանցից մեկի ամուսինը կրակել է իր կնոջ վրա, այնուհետև` ինքնասպան եղել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը տեղում պարզում է պատահարի հանգամանքները:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս ժամանել է դեպքի վայր: