Բելառուսի Նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ
ОбществоԲելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղրեձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է «BelTA» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի Նախագահի մամուլի ծառայությանը: «Համոզված եմ, որ Ձեր հաստատակամությունը, արժանորեն վաստակած հեղինակությունը եւ հարուստ պետական փորձը կօգնի իրացնել հայ-բելառուսական համագործակցության ողջ ներուժը, համատեղ ջանքերով բարելավել ինտեգրացիոն համագործակցությունը մեր երկրների կայուն զարգացման համար»,- ասվում է Բելառուսի նախագահի ուղերձում: