Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ նորարարների գաղափարները կմրցեն Մաքուր տեխնոլոգիաների ազգային մրցույթում

 Մաքուր տեխնոլոգիաների 2015 թ. ազգային մրցույթին ներկայացված աշխատանքները նախորդ տարվա համեմատությամբ աչքի են ընկնում որակով և առավել գիտական մոտեցմամբ: Երկրորդ անգամ անցկացվող մրցույթին այս տարի մասնակցում են 30 սկսնակ կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները էներգախնայողության, վերականգնվող էներգիայի, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսների խնայողության ոլորտներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության  (UNIDO) Հայաստանի ներկայացուցչության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը նշեց, որ Մաքուր տեխնոլոգիաների 2015 թ. ազգային մրցույթի գլխավոր՝ 10 հազար ԱՄՆ դոլար մրցանակի համար այս տարի հայտ էին ներկայացրել 45 կազմակերպություններ, որոնցից 30-ը հնարավորություն են ստացել մասնակցել ծրագրին:

«Այս ծրագրով մենք ցանկանում ենք Հայաստանում ներդնել ընկերությունների կողմից կանաչ տեխնոլոգիաների կիրառման գաղափարախոսությունն ու մտածողոթյունը: Սա վաղվա օրվա բիզնեսավարման ձևն է, և այն ենթադրում է շրջակա միջավայրի համար անվտանգ տեխնոլոգիաների ստեղծում, նաև արդյունաբերությունում մաքուր տեխնոլոգիաների կիրառման խթան՝ կլինի դա էներգաարդյունավետություն, զրո թափոններ կամ կեղտաջրերի պակասեցում», - ասաց Անահիտ Սիմոնյանը:

Ծրագրին ներկայացված հայտերի շարքում այս տարի առավել շատ էին վերականգնվող էներգետիկային վերաբերվող նախագծերը: Ներկայացված նախագծերի շարքում կարելի է տեսնել այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են արևային ճառագայթներով աշխատող նոր սերնդի ջրի և սպիրտի թորիչ սարքերի ստեղծում, արևային մարտկոցներ բջջային հեռախոսների համար, էներգամատակարարման կարգավորիչ (լիցքավորման կարգավորիչ), որը լիցքավորում է մարտկոցի 3%-ը 5 րոպեում, սուպեր կոնդենսատոր, որը բաղկացած է նանո մետրային հաստ գրաֆիտի թաղանթներից, միկրոկլիմայի և ոռոգման ավտոմատացված կարգավորման համակարգ, տեղական բնական հումքից  և բուսական ծագման թափոններից սորբենտների ստացման և բնապահպանական խնդիրներում օգտագործման տեխնոլոգիաների մշակում կամ մատչելի արևային կերամիկական ջրատաքացուցիչ (ԱԿՋ) սպառողների լայն զանգվածների համար:

UNIDO-ի կողմից իրականացվող Տեխնոլոգիաների ազգային մրցույթը այլ դրամաշնորհային ծրագրերից կամ մրցույթներից տարբերվում է նրանով, որ դրան մասնակից ընկերությունները, անկախ նրանից` ծրագրի ավարտին կդառնան գլխավոր մրցանակի հաղթող, թե ոչ, հնարավորություն ունեն մոտ տասը շաբաթ, մասնագետների և  փորձագետների մասնակցությամբ հղկել իրենց գաղափարի ինչպես տեխնիկական և բիզնես նախագծի մասերը:

«Այս պահին, մրցույթի մասնակից կազմակերպությունները միասին քննարկում են յուրաքանչյուր նախագիծ, կիսվում առաջարկներով: Նախորդ տարվա փորձից ելնելով, այդ քննարկումների արդյունքում հաճախ արդեն մշակված նախագծի հիման վրա առաջանում են ավելի հետաքրքիր և կենսունակ մտահաղացումներ: Եվ այդպես ութ շաբաթ մարդիկ հանդիպումներին եկան մեկ մտահաղացումով, և եզրափակիչ փուլում ներկայացրեցին բացարձակապես այլ և ավելի որակյալ նախագիծ», - ասաց Անահիտ Սիմոնյանը:

Խոսելով ծրագրի առավելության մասին` Հայաստանում UNIDO-ի ներկայացուցչության ծրագրերի ղեկավարն ասաց, որ եթե դրամաշնորհների տրամադրման մրցույթներից շատերը գումար են տրամադրում և շահառուին բաց թողնում «ազատ ծով», ապա այս դեպքում մասնակիցներին սկզբից սովորեցնում ենք «լողալ»՝ կիրառելով միջազգային փորձը և համապատասխանեցնելով այն հայաստանյան շուկային:

Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե որքանո՞վ է այսօրվա օրենսդրական դաշտը պատրաստ նպաստել կանաչ տեխնոլոգիաներով զբաղվող սկսնակ ընկերություններին, Անահիտ Սիմոնյանը նշեց, որ նախագծի առաջնային պահանջներից է մասնակիցների կազմակերպությունների գրանցումը, իսկ դա նշանակում է, որ իրենք մտնում են հարկային դաշտ: «Ստարտափերը պետք է ժամանակ ունենան «շնչելու», այնուհետև երկու-երեք տարի ժամանակ ունենան «քայլել սովորելու» համար: Սակայն այս դեպքում կա վտանգ, որ շատ կազմակերպություններ կսկսեն օգտվել նմանատիպ հնարավորությունից և մեծ հաճախականութամբ կսկսեն փակվել, այնուհետև բացվել, որպեսզի համարվեն ստարտափ: Սակայն ազնիվ ստարտափերը մեղավոր չեն խորամանկ ընկերությունների պատճառով: Կարծում եմ, որ նորարարական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ստարտափներին թվային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների պես պետք է տալ աջակցություն, քանի որ այս ոլորտի ընկերությունները, աշխատանքի առանձնահատկությունից ելնելով, չեն կարողանա անընդհատ բացել և փակել ընկերությունը`այդպիսով չարաշահելով օրենքի սահմաններում իրենց տրվող հնարավորություները», - ասա ց Անահիտ Սիմոնյանը:

Նախորդ տարի «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների առաջին ազգային մրցույթի» ազգային հաղթողի գլխավոր մրցանակի արժանացրավ «Էկո թեքնոլոջի» ընկերությունը: Բացի դրամական պարգևից ընկերությունը նոյեմբերին մասնակցեց ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում կայացած ամենամյա Գլոբալ բիզնես ֆորումին և հնարավորություն ստացավ ներկայացնել իր նախագիծը վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին, մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին: Ընկերությունը զբաղվում է նոր սերնդի անվնաս նյութի արտադրմամբ, որն ունի խոնավությունը կլանելու և պահպանե լու եզակի հնարավորություն: Այդ պատրաստուկի մեկ գրամը կարող է կլանել և պահել սեփական քաշից 300-350 անգամ ավելի ջուր:

Անահիտ Մինասյան

 

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!