Ереван, 09.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США Самый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья Армения – на обложке французского журнала Le Courrier de l’Atlas Давид Хачатрян – чемпион Европы по стрельбе Архиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа» Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье Эпштейна В Армению прибыла большая делегация из США


ԱԺ նախագահը ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Общество

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,  շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. 

«Դատախազության համակարգի հարգարժան ներկայացուցիչներ, հարգելի բարեկամներ, նախ թույլ տվեք շնորհավորել մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատողի օրվա առթիվ:

Դատախազությունն անցել է կայացման եւ զարգացման երկար ճանապարհ՝ մշտապես առանձնահատուկ տեղ զբաղեցնելով պետական մարմինների համակարգում: Մյուս կողմից, այնքան էլ վաղուց չէ, որ անկախ Հայաստանում պաշտոնապես նշվում է Դատախազության աշխատողի օրը եւ այդ տեսանկյունից սա դեպի հետագա հոբելյաններ տանող ճանապարհի հերթական փուլն է: Ի պատիվ ձեզ, պետք է ասեմ, որ դուք հաջողությամբ եք անցնում այդ ճանապարհը:

Յուրաքանչյուր իրավական պետություն կայունության եւ օրինականության հուսալի հիմքերի կարիք ունի: Որպես պետական իշխանության հիմնասյուներից մեկը՝ դատախազությունն անցել է մեր երկրի զարգացման բոլոր փուլերը: Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները որոշակի սրբագրումներ են մտցնում ցանկացած, այդ թվում եւ՝ դատախազության համակարգի աշխատանքներում:

Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում որեւէ կառույցի աշխատանքը գնահատելու համար նրա գործունեության ժամանակահատվածի տեւողությունը ոչ միշտ է ընդունվում որպես գնահատման հիմնական չափանիշ: Ավելի կարեւոր է ժամանակի ռիթմը զգալը եւ ձեռքբերումներ արձանագրելը: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ դատախազական համակարգն իր կենսագրությամբ կարողանում է վստահորեն քայլել ժամանակին համընթաց: Այն, որ նրա հասցեին հնչում են նաեւ քննադատություններ, նշանակում է, որ համակարգն աշխատող, գործուն եւ կենդանի օրգանիզմ է, որի պարագայում, բնական է ե՛ւ դրվատանքի, ե՛ւ դժգոհության առկայությունը:

Սա նշանակում է լինել ուշադրության կենտրոնում, արժանանալ վերաբերմունքի, ինչն իր հերթին վկայում է, որ մարդկանց մեջ կոտրվում է հասարակական կյանքի նկատմամբ անտարբերության պատը` անկախ նրանց արձագանքից, իսկ դուք կարողանում եք ձեր ներդրումն ունենալ քաղաքացիական հասարակության կայացման գործում՝ ապահովելով անձի, հասարակության եւ պետության շահերի պատշաճ պաշտպանություն, հատկապես որ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրացման երաշխիքներից մեկը համարվում են դատախազական մարմինները: Իսկ քաղաքացիների վստահության աճը հ ամակարգի հանդեպ ձեր աշխատանքի գնահատականի գլխավոր չափանիշն է: Դա, իհարկե, ենթադրում է մեծ պատասխանատվություն դատախազության աշխատակիցների համար, մանավանդ որ մշտապես պետք է հիշել, որ յուրաքանչյուր գործողության հետեւում մարդն է, մարդկային ճակատագիրը:

Հարգելի բարեկամներ, իրավական հարթությունից բացի շատ կարեւոր է դատախազության ու հասարակության փոխադարձ կապը եւ միմյանց հասկանալի ու լսելի լինելը, ինչը նշանակում է նոր մակարդակի բարձրացնել դատախազություն-քաղաքացի փոխհարաբերությունները: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դատախազական համակարգում միտված են ավելի հստակ ու վստահելի դարձնել այդ հարաբերությունները:

Համոզված եմ, որ ձեր փորձն ու գիտելիքները կշարունակեն նպաստել երկրում օրինականության ու կարգուկանոնի ամրապնդմանը եւ ձեր համակարգված ու արհեստավարժ գործունեության շնորհիվ դատախազության առջեւ դրված խնդիրները, այդ թվում՝ քաղաքացիների իրավունքների եւ պետության շահերի պաշտպանությունը, այսուհետ եւս հաջողությամբ կլուծվեն:

Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ հաստատակամություն»:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգեւատրել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանին, Շիրակի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանին եւ Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին: 

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов В Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»