ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհավորել է դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ
ОбществоՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը:
«Ամեն տարի հուլիսի 1-ը նշվում է, որպես «Դատախազության աշխատողի օր»: Արդարադատության համակարգում մեծ է դատախազի դերը։ Այն դատախազը, ով ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, և այն դատախազը, ում համար Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, հանդիսանում է հասարակության բարեկամը», - շնորհավորական ուղերձում ասել է Արա Զոհրաբյանը։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը գործընկերներին մաղթել է մասնագիտական առաջընթաց, արգասաբեր աշխատանք և հանրօգուտ գործունեություն: