Հայտնի փորձագետները մասնակցում են ՀՀ-ում Ստամբուլյան արձանագրության ներդրմանը
ОбществоՀայաստանում է գտնվում ՄԱԿ-ի Ստամբուլյան արձանագրության՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի հեղինակներից Օնդեր Օզկալիպսը: Ինչպես տեղեկացրին «Ընդդեմ իրավական կամակայանության» ՀԿ-ից ԸԻԿ, մասնագետը Երևանում է պետական և մասնավոր ոլորտի ավելի քան 30 մասնագետների համար դասընթաց ա նցկացնելու համար: «Սա կարող է շրջադարձային կետ դառնալ տարածաշրջանում արմատախիլ անելու խոշտանգումները և վատ վերաբերմունքի երևույթը և մեծ օգնություն դառնա մեր ընթացիկ աշխատանքների համար»,- ասել է ԸԻԿ գրասենյակի տնօրեն և դասընթացի համակարգողներից Քրիստինա Գևորգյանը:
Դասընթացն անցկացվել է ԵՄ կողմից հովանավորվող «Կովկասյան հակախոշտանգումների ցանց. բազմավերականգնողական ծառայություններ խոշտանգումների զոհերի համար և անպատժելիության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցել են դատական բժիշկներ, հոգեբույժներ, հոգեբաններ և իրավաբաններ, բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի և հասարակական դիտորդական խմբերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը հրավիրված էին բժիշկ-հոգեբույժ Մարիամ Ջիշկարիանին` ՀՎԿԽ/«ԷՄՓԱԹԻԱ», Վրաստան, IRCT իրավաբան Ջեյմս Լին, միջազգային դատաբժշկական փորձագետ, դոկտոր Օնդեր Օզկալիպսին, ՀՎԿԽ/«ԷՄՓԱԹԻԱ»-ի փորձագետ/հոգեբույժ Ջորջ Բերուլավան, իրավաբաններ Օթարի Կվաչաձեն և Նաթիա Իմնաձեն:
Դասընթացը հաջորդել է ՄԱԿ-ի կոնվենցիայով հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան` հունիսի 26-ին նվիրված միջոցառմանը: