ԵԱՏՄ-ի երկրների երիտասարդ ղեկավարները քննարկում են եվրասիական ինտեգրացման հեռանկարները
ОбществоԵվրասիական տնտեսական միության երիտասարդ ղեկավարների առաջին համաժողովի մասնակիցները, որը հուլիսի 2-ին տեղի կունենա Պետդումայում, քննարկելու են եվրասիական ինտեգրացման հեռանկարները, միգրացիոն օրենսդրությունը, աշխարհի անվտանգության հարցերը եւ այլ խնդիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսե-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել է Պետդումայի աշխատակազմի փոխղեկա վար Յուրի Շուվալովը:
Համաժողովը կբացի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Բանավեճերը, որոնք կանցկացվեն այս համաժողվում, հաջորդ քայլը կդառնան եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների ճանապարհինե,- ասել է Շուվալովը:
Պետդումայի պատգամավորների հրավերով համաժողով կայցելեն Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի խորհրդարանների պատգամավորներ:
Համաժողովի անցկացումը զգալիորեն կընդլայնի միջխորհրդարանական երկխոսության եւ ԵԱՏՄ-ի երկրների միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, նշել է Շուվալովը: Համաժողովն անցկացվում է երիտասարդության շրջանում եվրասիական ինտեգրացման գաղափարը տարածելու եւ մասնակիցների պրոֆեսիոնալ աճի պայմաններ ստեղծելու համար:
Շուվալովը հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում կանոնավոր կերպով աշխատում է «Եվրասիական հեռանկարե համաժողովը, որտեղ ԵԱՏՄ-ի գործընկեր պետությունները քանիցս խոսել են միության մասնակից երկրների համագործակցության ձեւաչափերի ընդլայնման անհրաժեշտության մասին: