Կառավարության դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար. Հովիկ Աբրահամյան
ОбществоՀայաստանի Հանրապետության կառավարության դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար և ցանկացած առաջարկ, որը կօգնի ընդհանուր գործին՝ կգնահատվի ըստ արժանվույն: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով հունիսի 30-ին տեղի ունեցած «Տնտե սական օրակարագ» համաժողովի մասին, որին մասնակցում էին նաև ակադեմիական աշխարհի, գործարար բլոկի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Համատեղ մենք համակողմանիորեն քննարկեցինք մեր տնտեսության առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, դրանց լուծման երկարաժամկետ ռազմավարություններն ու կարճաժամկետ քայլերը: Համաժողովում հնչեցին թե զգացմունքային ելույթներ, թե առողջ քննադատություններ, և թե կոնկրետ առաջարկներ: Ես ուզում եմ կրկնել համաժողովին հնչեցրած իմ ուղերձը. մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին կգնահատվի ըստ արժանվույն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ համաժողովը ցույց է տվել, որ նման կարիք կա: «Կարծում եմ՝ այժմ հարկ է այդ ննարկումներն անել այլ ֆորմատով, ավելի կարճ, ավելի ուղղորդված, մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ, խորը մասնագիտական, ճյուղային»,- նշեց վարչապետը՝ հանձնարարելով բոլոր նախարարներին կազմակերպել նման քննարկումներ, իսկ էկոնոմիկայի նախարարությանը՝ աջակցել այդ քննարկումներին: