IDeA-ի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը կուսանի Հարվարդի համալսարանում
ОбществоԱրմեն Գևորգյանը, ով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը ղեկավարում է 2014թ. նոյեմբերից, որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել՝ Հարվարդի համալսարանում «General management program» («Ընդհանուր մենեջմենթ») ծրագրով ուսանելու համար: Վերոնիկա Զոնաբենդն ու Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն են հայտնել Արմեն Գևորգյանին՝ IDeA-ի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար և հաջողություն մաղթել նրա նոր ձեռնարկումներում:
IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է Էդգար Մանուկյանը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից, IDeA-ի հիմնադիրը հանդիսացող RVVZ ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Էդգար Մանուկյանը IDeA -ի փորձառու թոփ-մենեջերներից է եւ Հայաստանում ծրագրեր իրականացնող թիմին միացել է 2012 թվականից:
«Էդգար Մանուկյանի կարևոր ձեռքբերումներից է UWC Dilijan միջազգային քոլեջի շինարարական գործընթացի հաջող ղեկավարումը: Մենք հաջողություններ ենք մաղթում Էդգար Մանուկյանին եւ IDeA-ի ամբողջ թիմին»,-ասել է RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: