Հայաստանի ռուսական ռազմակայանում օբյեկտների ընդգրկուն արդիականացում Է իրականացվում
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանում՝ Գյումրիի զինվորական կայազորի «Մեծ ամրոց» ռազմավանի տարածքում, սկսվել Է միավորման զինծառայողների ճաշարանի հիմնանորոգումը:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ճաշարանի արդիականացումը նպատակամղված Է զինծառայողների սնունդը «շվեդական սեղան» նոր համակարգով ապահովելուն, որտեղ միաժամանակ կկարողանան սնվել 600-ից ավելի զինծառայողներ:
Սնվելու նոր համակարգի ներդրումը, բարձրլեռնային տեղանքի յուրահատկության եւ շոգ կլիմայի հաշվառմամբ, թույլ կտա յուրաքանչյուր զինվորի ճաշացանկի տեսականին հարստացնել ավելի մեծ քանակությամբ վիտամիններով, սպիտակուցներով, ճարպերով ու հանքանյութերով:
Մեկ ամսվա ընթացքում ճաշարանի շենքում կարդիականացվեն եւ կնորոգվեն սրահներն ու հաղորդակցուղիները, կտեղակայվի ժամանակակից նոր խոհանոց եւ կփոխարինվի օդափոխության համակարգը:
Շենքի ճակատը չի փոխվի, քանի որ այն «Ալեքսանդրապոլյան ամրոց» պատմաճարտարապետական կառույցն Է:
Նշենք, որ տարեսկզբից Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների տարածքում նորովգել են շուրջ քսան ծառայողական օբյեկտներ: