Հուլիսի 11-ին «Բաց դռների օր» կանցկացվի Հայաստանի ռուսական ավիաբազայում
ОбществоՌուսաստանի օրվա տոնակատարության նախաշեմին՝ հուլիսի 11-ին, Հայաստանի Էրեբունի ռուսական ավիաբազայում կկայանա «Բաց դռների օր»՝ ռուսաստանցի զինծառայողների մասնակցությամբ եւ ռազմական տեխնիկայի ու սպառազինության ցուցադրմամբ:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հանդիսավոր միջոցառումների շրջանակներում պլանավորում Է, որ ռուսական ավիաբազայի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բանակային օդուժի օդաչուները հյուրերին կներկայացնեն ավիաշոու: ՀՀ պարաշյուտային սպորտի հավաքական թիմի մարզիկները կկատարեն ցատկեր պարաշյուտային համակարգերի տարբեր տիպերով:
Էրեբունի օդանավակայանում այդ օրը կներկայացվի ավիացիոն տեխնիկայի եւ թռիչքային կազմի հանդերձանքի ցուցահանդես: Տոնի հյուրերը ցուցահանդեսում կտեսնեն ՄիԳ-29ՍՄՏ ինքնաթիռներ, Մի-8 եւ Մի-24 ուղղաթիռներ:
Ռուսական ռազմակայանի հետախույզները կներկայացնեն բանակային ձեռնամարտի ցուցադրական ելույթներ՝ զենքով եւ առձեռն միջոցներով: Նաեւ տոնական ծրագրով ելույթ կունենան Հայաստանի կասկադյորների, պարկուրի կազմակերպությունների ներկայացուցիչները եւ հանրապետության գեղարվեստական կոլեկտիվներ:
Տոնի առանձին դրվագով կկայանա հատուկ Դոնի Ռոստովից ժամանած՝ Հարավային ռազմական օկրուգի երգի-պարի անսամբլի եւ օկրուգի Սպայի տան «Ուսպեխ» ստեղծագործական կոլեկտիվի համերգը: