Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից
ОбществоԲաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած երկու քաղաքացիները Հերացի հիվանդանոցի թիվ 1 համալսարական կլինիկայում բուժզննում են անցել և դուրս գրվել հիվանդանոցից:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, նրանք հիվանդանոց են տեղափոխվել արևահարվելու պատճառով:
Քաղաքացիները հիվանդանոցում ենթարկվել են ընդհանուր լաբորատոր գործիքային բուժզննումների, ինչպես նաև իրականացվել են նրանց կազդուրմանն ուղղված միջոցառումներ, որից հետո նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: