Խորեոգրաֆիայի պետական թատրոնը կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթը
КультураԽորեոգրաֆիայի թատրոնն իր մանուկ և պատանի հանդիսատեսի դատին կհանձնի նոր երաժշտական, գունեղ ներկայացում: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թատրոնը հուլիսի 5-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթի առաջնախաղը:
Իվան Կրիլովի համանուն առակի հիման վրա ստեղծված մանկական երաժշտական հեքիաթ-ներկայացումը սպասված նվեր է թատերասեր հանդիսատեսին: Ներկայացման ռեժիսոր-բեմադրիչն է Վիգեն Ստեփանյանը, երաժշտության հեղինակն է Վահե Հայրապետյան, պարերի բեմադրիչը` Սարգիս Հակոբյանը, հագուստի ձևավորումը՝ Կարինե Աթանյանի: