Գեղարքունիքում հպարտությամբ են դիմավորում Հայոց բանակից զորացրված զինծառայողներին
ОбществоԳեղարքունիքի մարզի համայնքներում արդեն մի քանի օր է, ինչ մարդիկ հպարտությամբ ու աչքալուսանքի խնջույքներով են դիմավորում Հայոց բանակի շարքերում զինծառայությունն ավարտած իրենց զավակներին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորակոչային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, մարզի համայնքները հուլիսի ընթացքում կդիմավ որեն զինծառայությունն ավարտած ավելի քան 700 զինվորների, որոնց ընտանիքներում ավանդական են մնում ինչպես բանակ մեկնելու, այնպես էլ բանակից վերադառնալու մասսայական խնջույքները:
«Զինծառայողների ծնողներն ու հարազատները ուրախությամբ ու անթաքույց հպարտությամբ են դիմավորում իրենց զավակներին, ազգակիցների ու համագյուղացիների աչքալուսանքն ընդունում քեֆի առատ սեղանների շուրջ՝ երգով ու պարով, առանձնակի հանդիսավորությամբ: Այս ոգեւորությունը փոխանցվում է նաեւ ապագա զորակոչիկներին ու նրանց ընտանիքներին, ցրում բանակային ծառայությունից խուսափելու ելքեր գտնելու տրամադրությունները»,-նշեց Տիգրան Հակոբյանը:Ծառայության մեջ աչքի ընկած շատ զինվորներ հպարտությամբ իրենց հարազատներին ցուցադրում են զորամասերուÕ ´ ստացած պարգեւները` բարձրացնելով բանակի վարկը յուրայինների եւ համագյուղացիների մոտ:
Խոսրով Խլղաթյան