Ереван, 25.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Սարի աղջիկ» հայկական երգի մասին թուրք դաշնակահարի մեկնաբանությունը աղմուկ է հանել Ադրբեջանում

Культура

Թուրք հայտնի դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆազիլ Սայը հանդես է եկել հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» (թուրքական մեկնությամբ` «Սարը գյալին») երգի պատկանելության վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանությամբ, ինչն Ադրբեջանում հերթական աղմուկի պատճառ է դարձել:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով moderator.az կայքը, Սայը «Սարի աղջիկ» երգի սեփական դաշնամուրային կատարումը տեղադրել է սոցցանցում եւ հայտարարել, որ այն օգտագործելու է իր հերթական ստեղծագործության մեջ:

Թուրք դաշնակահարը բողոքել է այն բանի համար, որ իրեն հաճախ են հարցնում, թե երգը որ ազգին է պատկանում: Նա ասել է, որ երգը համաշխարհային է, եւ նրա պատկանելության մասին վիճաբանությունները վնասում են երաժշտության գեղեցկությունը:

«Հայկական երգ է, թուրքական, իրանական, թե ազերի. բոլորն ասում են մերն է: Այս երգը բոլոր լեզուներով կա, բառերն էլ իրարից տարբերվում են: Նայում եմ Youtube-ում երգի տակ մեկնաբանություններին: Այնտեղ սարսափելի վիճաբանություններ են ընթանում: Հայտնի է, որ մարդիկ այս երգը ստեղծել են հարյուրավոր տարիներ առաջ: Սերնդից սերունդ, բերանից բերան անցած եւ մեզ հասած այս երգը հիասքանչ է: Անգամ հայտնի չէ, թե որ դարում է այն ստեղծվել: Այդ երաժշտությունը ջրի նման է, թողեք ուրիշներն էլ խմեն այդ ջրից: Գլխավորն այն է, որ երաժշտությունը գեղեցիկ լինի, կարեւոր չէ` որ ժո ղովրդինն է: Մարդիկ իրար լեզու չիմանան էլ, երաժշտությունը կհասնի նրանց: Մարդիկ կհասկանան միմյանց: Կարեւորը մարդ լինելն է: Տեսեք՝ ինչ գեղեցիկ երգ է», -կատարումից առաջ ասել է նա:

Ֆազիլ Սայը «ժողովրդի յուրացրած արժեքները բացահայտ նվաստացնելու» մեղադրանքով Թուրքիայում 10 ամիս բանտարկման պատժի էր ենթարկվել այն բանից համար, որ 2013 թվականին սոցիալական ցանցում համարձակ գրառում էր կատարել այն մասին, որ թուրքական երաժշտությունն այլ ժողովուրդների երաժշտության վրա է հիմնված:

Հետաքրքիր է, որ Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ հայկական ժողովրդական երաժշտական գործիքի` դուդուկի նվագակցությամբ երաժշտական երկեր են հնչել: Կատարվել է նաեւ հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը:

Նշենք, որ «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը ծնվել է Կարինում (ներկայիս Էրզրում) եւ Հարավաին Կովկաս է անցել Ցեղասպանությունից փրկված հայերի հետ:

Ադրբեջանի բնակչության շրջանում երգը ժողովրդականություն է ձեռք բերել 1930-ական թվականներին: Երգի թուրքերեն եւ ադրբեջաներեն թարգմանությունն անհաջող է, քանի որ երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու տոնայնությունը հայկական են: Միայն հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն եւ ադրբեջաներեն թարգմանություններում անհապատասխանություն կա:

Ադրբեջանը, ինչպես եւ մի շարք այլ հայկական երգերի դեպքում, «Սարի աղջիկը» եւս իր «ժողովրդական» երգն է համարում` ցավագին ընդունելով, երբ Թուրքիայում խոսում են երգի հայկական ծագման մասին:

Ի դեպ, 2011 թվականի մայիսին թուրքական Kanal D հեռուստաալիքի «Թափանցիկ սենյակ» հաղորդման հյուր, Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար, ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հաստատել է, որ «Սարը գյալինը» հայկական ծագում ունի: «Այժմ եկեք լսենք «Սարը գյալին» հայկական ժողովրդական երգը», -ասել է նա եւ երգի կատարման ժամանակ ձայնակցել երգչին:

Բաքուն խիստ բացասական է արձագանքել նաեւ հանրահայտ եւ սիրված թուրք երգչուհի Սեզեն Աքսուի` «Սարի աղջիկ» երգի հայերեն կատարմանը հայկական երգչախմբի հետ: Երգը հայերեն կատարել են նաեւ քուրդ երգչուհի Նիլյուֆեր Աքբարը, թուրք ճանաչված երգիչ Յավուզ Բինգյոլը: Ադրբեջանը վերջերս կրկին աղմուկ էր բարձրացրել «Թուրքիայի ձայնը» մրցույթում երգի հաճախ կատարվելու առնչությամբ` բողոքելով, որ այնտեղ նշում են, որ այն «ժողովրդական» կամ «անհայտ հեղինակի» է, եւ երբեք չեն նշում, որ իբր, այն «ադրբեջանական» է:

Генрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom