Արտաշատում բացվեց մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնը
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հուլիսի 3-ին ներկա գտնվեց հանրապետությունում յոթերորդ ՃԿԿ-ի` բացման արարողությանը, որը գտնվում է Արարատի մարզկենտրոն Արտաշատում: Կենտրոնի կարմիր ժապավենը կտրեցին Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանը եւ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Մուրադ Մարգարյանի եւ Արարատի մարզային ՃԿԿ պետ, փ/ծ կապիտան Զորիկ Մարգարյանի գլխավորությամբ նախարարը շրջեց շենքում, ծանոթացավ շենքային եւ աշխատանքնային պայմաններին:
ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը ներկայացրեց մարզային կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները:
Նրա խոսքով` վերջին սերնդի թվայնացված սարքերը հնարավորություն են տալիս հետեւել սեյսմիկ ակտիվությանը, եղանակային պայմաններին, թվային քարտեզները հնարավորություն են տալիս հետեւելու հատուկ նշանակության օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին, փրկարար ծառ այության եւ շտապօգնության մեքենաներին: Նշվեց նաեւ, որ ՃԿԿ-ում օրական ստացվում է շուրջ 250 զանգ, իսկ շաբաթական միջինը` 1500, ինչը միտում ունի ավելանալու: Բոլոր զանգերը ձայնագրվում են, եւ 30 օրվա պարբերությամբ անցկացվում էլեկտրոնային կրիչների վրա: Երիցյանը հետաքրքրվեց, թե որ տարածքներից եւ ի՞նչտիպի զանգեր են գալիս:
«Մենք ստանում ենք զանգեր ոչ միայն Արարատի մարզից, այլ նաեւ հարակից մարզերից, որոնց մասին զեկուցում ենք այլ կենտրոններին: Ունենում ենք նաեւ զանգեր Թուրքիայի տարածքից, որոնց զանգահարողները հիմնականում լռում են»,-ընդգծեցին աշխատակիցները: Երիցյանը խիստ հորդորեց, որպեսզի անկախ այն բանից, թե զանգահարողներն ինչպես կխոսեն, ինչ տիպի կանչեր կունենան` աշխատակիցները լինեն բարյացակամ եւ տան պատշաճ պատասխաններ:
«Եթե զանգը հնչել է անգամ այն բանի համար, որ հիվանդ քաղաքացուն իջեցնեն բարձրահարկ շենքից, ուրեմն անհրաժեշտ է պատասխանել եւ արձագանքել նրանց կանչին: Նշանակում է՝ քաղաքացին ունի մեր կարիքը, եւ միայն մենք կարող ենք այդ պահին օգնության հասնել»,-ընդգծեց նախարարը:Լրագրողների հետ զրույցում Արմեն Երիցյանն ասաց, որ օգոստոսին հանրապետությունում արդեն բոլոր 10 կենտրոնները բացված կլինեն, որով իսկ այդ գործընթացը կհասցվի ավարտին: «Կարծում եմ, որ շատ կարեւոր են ՃԿԿ-ները: Մենք արդեն հասանք այն արդյունքին, որ երբ մարզերում 911 ծառայությանը զանգ են տալիս անգամ բջջային հեռախոսներով, զանգը գնում է տվյալ մարզային ՃԿԿ եւ հենցտեղում, օպարետիվորեն արձագանքում են, այլ ոչ թե զանգը գնում է Երեւան, այնուհետեւ Երեւանից փոխանցվում մարզեր»,- ընդգծեց նախարարը՝ շեշտելով, որ Արտաշատում գործող կենտրոնի հագեցվածությունը բավարար է, որպեսզի այն սպասարկի ողջ մարզին: Երիցյանը նաեւ հանձնար արեց, որ բոլոր ահազանգերի մասին` օրվա կտրվածքով` ամեն առավոտ զեկուցվի մարզպետին եւ քաղաքապետին, որպեսզի նրանք պարտադիր տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում իրենց մարզում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատակիցները, մարզային կառույցի ղեկավարները` Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ
Արարատի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի վարչական շենքը նախկինում ծառայել է որպես ծննդատուն, այնուհետեւ՝ բժշկական քոլեջ: Այժմ, որպես ՃԿԿ-ի վարչական շենք` հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են նախորդ տարվա նոյեմբերի 20-ին: Մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն իրենց գործունեությունը նախկինում ծավալում էին Արարատի մարզպետարանի վարչական շանքում:
Լիլիթ Մաճկալյան