Գյումրիում համայնքային բյուջեի միջոցներով այս տարի կհիմնանորոգվի 7 փողոց
ОбществоԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հուլիսի 3-ին, համայնքային բյուջեի միջոցներով փողոցների հիմնանորոգման« բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով, աշխատանքային շրջայց կատարեց: Համայնքային բյուջեով տարվա ընթացքում հիմնանորոգվելու է 7 փողոց, 2-ը սալապատվում ¿ և 3-ը՝ փոսալցվում: Փողոցների նորոգման համար այս տարի համայնքային բյուջեից նախատեսված է ր ավելի քիչ գումար, քան արդեն իսկ ծախսվել է՝ մոտ 430 մլն դրամ, սակայն, հաշվի առնելով աշխատանքի ծավալները, այդ ցուցանիշը կհասնի մոտ 520 մլն դրամի:
Գյումրու քաղաքապետարանը նախատեսում է վերականգնել Գյումրու Աբովյան՝ նախկին Ալեքսանդրովսկի, փողոցի տեսքը: Քաղաքի ամենագեղեցիկ ճեմափողոցներից մեկի երբեմնի գեղեցկությունը վերականգնելու համար քաղաքապետարանը բանակցում է տարածքի մասնավոր կառույցների սեփականատերերի հետ, իսկ փողոցի վրա գտնվող կառույցներից մեկի՝ Երիտասարդական պալատի վերականգնման աշխատանքները քաղաքապետարանն իրականացնում է իր միջոցներով: Քաղաքապետարանը վերականգնում է ոչ միայն այս՝ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով վթարայնության 3-րդ աստիճան ունեցող կառույցը, այլ նաև կից՝ Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տանիքը, ճակատային հատվածը և պատուհանները: Արդեն պատրաստ է նաև ամբողջ փողոցի վերականգնման նախագիծը:
Քաղաքապետարանը բանակցություններ է վարում փողոցի կիսակառույցների սեփականատերերի հետ, որպեսզի իրենք ևս իրենց շինարարական աշխատաքներն ավարտեն, իսկ եթե չեն ավարտում, գոնե կառույցների ճակատային մասը բերեն պատշաճ տեսքի: Հաշվի առնելով Աբովյան ճեմափողոցի նշանակությունն ու գեղեցկությունը՝ քաղաքապետը կատարված աշխատանքների վերաբերյալ իր դիտարկումն արեց՝ միաժամանակ ընդգծելով« թե որ հատվածում ինչ աշխատանքներ դեռ պետք է արվեն: Ի դեպ, հիմնանորոգումից հետո ճեմափողոցը կվերանվանվի Քըրք Քրքորյանի անունով:
Քաղաքապետն այնուհետ եղավ «Մսի կոմբինատ» թաղամասի Լալայան փողոցում« որից հետո շրջեց Ղուկասյան« Գարեգին Նժդեհ« Ռեպին« Գրիբայեդով և մի քանի այլ փողոցներում: Քաղաքապետը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց« որ ՀՀ կառավարության հրատապ ծրագրով գումարն արդեն հատկացվել է մարզերին: Շիրակի մարզին հատկացված գումարների շրջանակում՝ մոտ 165 մլն դրամ, կնորոգվեն Գյումրու Մազմանյան« Մատնիշյան« Մադոյան և Ռուսթավելի փողոցները: Քաղաքապետը կարևորեց նաև ջրաշինարարների հետ աշխատանքը: «Այս պահին հիմնանորոգվում է Շչեդրին փողոցը, որը շատ կարևոր և մայրուղային փողոց է: Այստեղ ջրահեռացման համակարգ չկար, ինչը նույնպես վերականգնեցինք, ուզում ենք նաև փոսային նորոգում իրականացնել Թամանյան փողոցում և այսպես շարունակ: Ինչը կիսատ է մնալու՝ կանենք հաջորդ տարի»,- նշեց Սամվել Բալասանյանը: Շրջայցի ընթացքում քաղաքապետը զրուցեց բնակիչների հետ« լսեց նրանց առաջարկները:
Արմենուհի Մխոյան