ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարություն հուլիսի 4-ին, ժամը 01.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամ ային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին: Այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ)՝ գույքով: